կարևոր
7282 դիտում, 1 տարի առաջ - 2022-08-23 00:18
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին

Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա՝ հրաժարական և պաշտոնանկություն՝ խորհրդարանի միջոցով։ Այս երկու տարբերականերից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։ Այս մասին «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ Ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Եթե համաժողվորդական ընդվզման պատկերը չունենանք` ո'չ հրաժարականը , ո'չ պաշտոնանկությունը չի ստացվելու։ Մենք պետք է ունենք հասունացված այդ իրավիճակը և նոր մտնենք այդ պրոցեսի մեջ։ Պաշտոնանկությունը մեր օրակարգում է, մենք կմտնենք պրոցեսի մեջ այն ժամանակ, երբ կունենանք նպաստավոր պայմաններ»։

Ինչ վարեբերում է խորհրդարան գնալուն, Սաղաթելյանը վերահաստատում է․

«Մեր նախորդ հայտարարության և որոշումների մեջ որևէ բան չի փոխվել»։

«Ինչ արդյունքներ է տվել Դիմադրության շարժումը, ամենակարևորը դրա վառ գնահատականը և ապացույցը միջազգային արձագանքն է։ Թուրքիայի ԱԳ նախարարը երեք անգամ անդրադարձել է Դիմադրության շարժմանը տարբեր հարցազրույցներով և հայտարարություններով և ՀՀ ընդդիմության գործունեությանը հիմնականում այս կոնտեքստում, որ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այսինքն այս կեղծ օրակարգով Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելուն։

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Ամենացայտուն օրինակը՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության պետի հայտարարությունը, որն ուղիղ սպառնում էր ՀՀ ընդդիմությանը։ Շարժմանը շատ կարևոր գնահատական էր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարությունը, այսինքն առնվազն այս իմաստով մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ կա գործընթաց, խախտել ենք երկիրը հանձնելու ժամանակացույցը։ Այս աղետը, որը այս օրերին ունենք, դա նախատեսված էր ավելի վաղ և ավելի մեծ ծավալներով։Հետևաբար այս իմաստով ակնհայտ է Դիմադրության շարժման ձեռքբերումները։ Մենք մեր գլխավոր նպատակին՝ հեռանցել օրվա իշխանությանը և կանխել այս գործընթացը, դեռ չենք հասել, բայց վստահ եմ՝ մեր բացթողումները, սխալները գնահատելով, ճիշտ եզրահանգնումներ անելով հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը։ Կարևորը՝ չհուսահատվել, չնահանջել։ Իսկ այն շոգ, ձմեռ և այլն․․․ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, վրանները նոր տարուն հրապարկում խփված էին, նույնիսկ նոր տարին մենք հրապարկում ենք դիմավորել, այդ հարցերին մենք անդրադարձել ենք, և կյանքը ժամանակը ապացուցել է, որ մենք որևէ պարագայում հետ չենք կանգնելու»,-ասաց Սաղաթելայնը։

Անդրադառնալով շարժման բացթողումներին, քննադատություններին, թե չունեին ծրագիր և վարչապետի թեկնածու, Իշխան Սաղաթելյանը նկատեց․

«Մենք մեր ծրագրերի մասին խոսել ենք շատ հստակ ու ոչ թե մեկ անգամ այլ բազմաթիվ անգամներ։ Այս պայքարը մեր համար նախընտրական պայքար չի եղել․․․ մենք ասել ենք, որ երկիրը, պետականությունը վտանգի տակ է։ Այս իրավիճակում, երբ ունենք գոյաբանական խնդիրներ, այս պայքարը վերածել նախընտրական պայքարի, և հանդես գալ նման դետալային ծրագրերով կամ խոսել սոցիալական հարցերի մասին, երբ առհասարակ պետականության գոյություննն է հարցականի տակ, մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվել։ Ծրագրային ելույթներ ունեցել ենք բազմաթիվ անգամներ»։

Այնուհետև նա առանձնացրեց շարժման ամենամեծ և կարևոր բացթողումները․

«Պետք է արձանագրենք, որ մենք մեր երկրին սպառնացող վտանգները դեռ չենք կարողացել ամբողջությամբ հասցնել մեր ազգաբնակչությանը։ Այսինքն, Նիկոլի մեջտեղ բերած կեղծ, շինծու խաղաղության օրակարգը, որն իրականում նոր քաոսի, կապիտուլյացիայի, նոր պատերազմի օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր ներկայացրած պայքրաի օրակարգը։ Երկրորդը՝ մեր պայքարըշը՝ հանուն Արցախի դիտարկվեց,որպես պայքար հանուն իշխանության, պայքար՝ նախկինների վերադարձի, ըստ էության դա մեր բացթողումն է եղել, որը չենք կարողացել տեղ հասցնել․․․ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը մեր պայքարը ներկայացնում է իբրև ռևանշիստներին պայքար և իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն է, որ շաստ սխալ միջազգային ընկալում կա նաև մեր շարժման նկատամամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողեցել մեր շարժման մասնակիցներին, մեր պես մտածողներին, համակիրներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից։ Սրանք պետք է կարողքնանք լուծել, և պայքարի հաջորդ փուլում ավելի կազմակերպված մտնել պայքրաի մեջ։ Եվ ամենակարևորը, մենք մեր աջակիցներից պետք է ստանանք կազմակերպված բանակ․ փողոցային ճանապարհով այս իշխանությանը հեռացնելու համար բարձր որակի կազմակերպվածությունը անհրաժեշտությունը է»։