|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Աթենքի հետ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Երկրի ղեկավարն ասել է, որ Թուրքիան չեղյալ է հայտարարել Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը։
«Դուք պատմությունից դասեր չեք քաղում, մի՛ փորձեք պարել Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք և կմնաք ճանապարհին: Մենք այլևս երկկողմ բանակցություններ չենք ունենա նրանց հետ», - մեջբերում է Anadolu-ն Էրդողանի խոսքերը։