|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Այդ օրը, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ալեքսանդր Մարկոսյանից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և գողություն կատարել։ Տեղում Ա. Մարկոսյանը հայտնել է, որ մայիսի 27-ին, ժամը 18։00-ից մինչև մայիսի 29-ի 22։30-ն ընկած ժամանակահատվածում բնակարանի պատշգամբով մուտք են գործել իր տուն և այնտեղից հափշտակել 2 մլն դրամ ու ոսկյա զարդեր։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Մարկոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության բաց հանքի կառավարչության ղեկավարի տեղակալ։