|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շուտով կայցելի Ադրբեջան և Հայաստան՝ երկու երկրների իշխանությունների հետ քննարկելու մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը։
«Մոտ օրերս Կլաարը կայցելի տարածաշրջան՝ մայիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը քննարկելու համար», - նշված է ԵՄ հաղորդագրության մեջ։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, կողմերի միջև վստահության ամրապնդմանը, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը և այլն։