|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ՝ օտար լեզուներով երկրի անվան ուղղագրությունը փոխելու համար։ Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Դիվանագետը նշել է, որ նորամուծությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը։
«Մեր երկրի բրենդի հեղինակությունը բարձրացնելու համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ սկսված գործընթացը մոտենում է ավարտին։ Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղարկած նամակով մենք օտար լեզվով մեր երկրի անունը ՄԱԿ-ում գրանցում ենք որպես «Türkiye»: Թող սա լավ լինի մեզ համար»,- գրել է Չավուշօղլուն։
Այսպիսով, այսուհետ Turkiye («Turkiye») անվանումը կօգտագործվի բոլոր միջազգային ֆորումներում և պաշտոնական փաստաթղթերում, որտեղ նախկինում օգտագործվել են տարբեր աանուններ (Turkey, Turkei, Turquie և այլն):
Հիշեցնենք, որ turkey՝ փոքրատառով, անգլերենում նշանակում է հնդկահավ։