|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը քննարկվել է՝ շեշտը դնելով խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա։
Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։
Պետությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական հարցեր։
Ղեկավարները վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը՝ ներառյալ՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները։
Ալիևն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով։