|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարայում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված այս երկրներում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների ակցիաների հետ։ Այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Դիվանագետների ուշադրությունը հրավիրել են «ահաբեկչական կազմակերպությունների գործողություններն անտեսելու անթույլատրելիությանը»։
Հիշեցնենք, որ Թուրքիան նույն պատճառաբանությամբ վետո է դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որոնց մեղադրում է քրդերին և գյուլենականներին ապաստան տրամադրելու մեջ: