|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դոնբասի համար կատաղի մարտը շարունակվում է. ռուսները մտել են Սևերոդոնեցկի ծայրամասեր և ամրացել են Լիմանում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը Facebook-ում մայիսի 30-ի ժամը 06:00-ի դրությամբ։
«Լիմանի ուղղությամբ՝ հակառակորդը ամրացել է Լիման գյուղում, վերախմբավորվում է Սլավյանսկի վրա հետագա հարձակման համար։
Սեւերոդոնեցկի ուղղությամբ՝ հակառակորդը ամրացել է Սեւերոդոնեցկ քաղաքի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ծայրամասերում։ Զորքերի խմբավորումն ուժեղացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածքից որոշակի զինամթերք և տեխնիկա է տեղափոխվել այդտեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը նույնպես Telegram-ի իր էջում հայտնել է Սեւերոդոնեցկում տիրող իրավիճակի մասին։