|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երբ ասում ենք՝ խաղաղության օրակարգն ու սահմանազատումը պարտադրված է, դա պարբերաբեր երևում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում։
«Երբ մի փոքր մթնոլորտը փոխվում է և հայը փորձում է ցույց տալ իր ինքնությունը՝ միանգամից պարտադրանքը երևում է՝ երևում է կրակոցներով, երևում է թուրքի՝ մեր տարածք ներխուժելով, նոր զոհերով, նոր վիրավորներով։ Այլ կերպ ասած՝ ծնկած խնդրելով, աղերսելով, երբեք խաղաղություն մենք չենք ստանա․ սա ուղիղ հայրենազրկման ճանապարհն է և մենք դրան պարբերաբար ականատես ենք լինում»,-ասաց նա։
Հայի հավաքական ուժը պարտադրված է հաղթանակի՝ սա կարևոր է ոչ միայն Սարդարապատի հերոսամարտի օրերի, այլև այսօրվա իմաստով՝ վստահ է Թադևոս Ավետիսյանը։
Հիշեցնենք, այսօր` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Մանրամասն՝ տեսանյութում․