|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զոհված զինծառայողների 30 ծնողներ մտան ԲԴԽ շենք՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանության դատի հետ կապված պահանջը ներկայացնելու՝ հայտնում է Yerkir.am-ը։
Լրագրողների մուտքը, սակայն, ԲԴԽ-ն արգելեց։
Ծնողներն ասացին, որ կմիջնորդեն լրատվամիջոցների ներկայությունը ևս ապահովելու։
Մինչ այդ ԲԴԽ շենքի առջև հավաքված ծնողները պահանջել էին, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը իջնի և խոսի իրենց հետ, բայց նրանց պահանջը մերժվել էր։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս ծնողների հետ մտաշ ներս, քանի որ դատավարությունը, որին առնչվում է ծնողների պահանջը, հենց իր և փաստաբար Հակոբ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա է։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը որոշել էր՝ Փաշինյանի դավաճանության գործով դատաքննությունն անցկացնել դռնփակ՝ առանց լրատվամիջոցների և զոհերի ծնողների ներկայության, ինչի դեմ էլ հավաքվածները բողոքում են ԲԴԽ-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։