|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 25-ին Երեւանում մեկնարկեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության 9-րդ պատգամավորական ժողովը։
Ժողովի մեկնարկը տրվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։ Եռաբլուրում ժողովականներին ուղղված խոսքով հանդես եկավ Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։
Համազգայինի 9-րդ պատգամավորական ժողովին մասնակցում են 64 պատգամավորներ և հրավիրյալներ աշխարհի 15 երկրներից։
Ժողովը կընթանա մայիսի 25-27-ը, որի ընթացքում կամփոփվեն Համազգայինի տարբեր կառույցների կողմից վերջին չորս տարում կատարված աշխատանքները, կճշտվեն հետագա անելիքները, կընտրվի նոր Կենտրոնական վարչություն։