|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը։ Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա նաեւ հավելել է. «Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:
Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:
Հ.Գ. Նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:
Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու:
#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք»։
Նշենք, որ վաղ առավոտից խուզարկությունների մասին ահազանգել են նաեւ ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական գործիչները: