|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ գրել էինք, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը նույնպես գլխավորելու է Մհեր Գրիգորյանը: Երիտասարդ հեղափոխականները կարծես թե հասկացել են, որ կարեւոր հարցերում ոչ թե երիտասարդ տգետներին է պետք առաջ քաշել, այլ՝ փորձառու տարեցներին: Սակայն հանձնաժողովի մյուս անդամների կենսագրությանը, վարքուբարքին ծանոթանալով՝ կարելի է միայն կարեկցել մեր պետությանը:
Մեր սահմանների հարցերը կարգավորելու են նախարարների մի խումբ տեղակալներ, որոնց անունները գրեթե ոչինչ չեն ասի ընթերցողին, երկուական անձ` զինված ուժերից եւ ԱԱԾ-ից, Կադաստրի կոմիտեի նախագահի երկու տեղակալները, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը»: