|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։
«Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում, և օրինախախտների նկատմամբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ:
Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների կյանքի ամենահիշարժան օրերից մեկը՝ «Վերջին զանգ»-ը, անցնի առանց արտակարգ հետևանքների և իսկական տոն դառնա», - ասվում է Արցախի Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանի ուղերձում։