|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մի խումբ բերման ենթարկվածներին բաց թողնելուց հետո կարծում էինք՝ Էրեբունու բաժնից արդեն կարող ենք գնալ, երբ մոտեցավ նոր մեքենա՝ «Արցախ, Արցախ» վանկարկումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Դիմավորում ենք հերթական խմբին: Բաժնում արդեն «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներն են: Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս»,- հավելել է նա:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։