|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքացիները Աջափնյակում փակել են ճանապարհը և վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»: Այստեղ եւս ոստիկանները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների գործողությունների արդյունքում վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես՝ փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։