|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ «Հրապարակ» թերթն այսօրվա համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել:
«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը», - ասված է պատասխանում: