|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում Ավետիք Չալաբյանի գործի մասով իրավական դիտարկում է արել։
«Դեռ մի կողմ թողնենք, որ մասնակի հրապարակված ձայնագրությունն անգամ մեղադրանքի հիմքում դնելու ուղղակի փաստական հանգամանքներ չի պարունակում։ Սակայն, եթե անգամ քննչական մարմինն ուզում է տեսնել այն, ինչ ուզում է, միևնույն է, այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այն ակնհայտ սադրանքի արդյունք է, երբ զրուցակիցներից մեկը հատուկ դիտավորությամբ սադրում, դրդում է մյուսին արտաբերել բառեր, որոնք հիմք կարող են տալ նրան հետապնդելու։
«Սադրիչ-գործակալների», նրանց միջոցով ձեռք բերված ապացույցների ու նման ապացույցների հիման վրա անձանց մեղադրելու անթույլատրելիության մասին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները կարող են հանգամանալից ծանոթանալ, օրինակ, Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի 74420/01, Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի 18757/06, Աքբայը, և այլք ընդդեմ Գերմանիայի 40495/15, ինչպես նաև Պապյանն ընդդեմ Հայաստանի 53166/10 գործերով եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներն ուսումնասիրելով», - գրել է նա։