|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, պարզապես ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից․ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Իշխանության անմեղսունակները, որ ոչինչ չեն հասկանում, դրանում վաղուց ենք համոզվել:
Դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչ տաժանակիր աշխատանք է սպասվում հաջորդ իշխանությանը, հատկապես՝ գործադիր համակարգում: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան ծանր է լինելու կործանված պետական համակարգի վերակառուցումը:
Սրան զուգահեռ՝ պետք է հիշենք, որ աշխատավարձը պետական համակարգում հաստատ ամենաբարձրը չէ: Իսկ ապօրինի պարգևավճարները և այլ հավելավճարները պետք է արմատախիլ արվեն», - գրել է Բաբայանն՝ ընդգծելով, որ հաջորդ իշխանությանը չի նախանձում։