|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոտ երկու տարի շարունակվող դատավարությունը Վարչական դատարանում, որը քննում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի բողոքը Ռազմական դրության պայմաններում հավաքներ անցկացնելու և տարբերվող կարծիքներ հրապարակելու կառավարության որոշման դեմ, ավարտվեց պատգամավորների հաղթանակով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Դատարանը որոշեց, որ ընդդիմադիր պատգամավորները ճիշտ են, իսկ կառավարությունը գործել է ապօրինի։
Հաղթանակի արդյունքն այն է լինելու, որ բոլոր վարույթները, որոշումները, որ կիրառվել են այդ արգելքը խախտող անձանց նկատմամբ, վերացվելու են, իսկ տուգանված անձինք ազատ են փոխհատուցում պահանջելու։
Աննա Բալյան