|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է սահմանամերձ գետերի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, իսկ դեպքը կրկնելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում: Մեզ հայտնի դարձավ, որ վարչական պատասխանատվության սահմանաչափը որոշվել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում