|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վաղը կշարժվենք 4 ուղղություններով: Ես 12:00 կլինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում(Առյուծ Արքա) և այնտեղից կսկսենք մեր անհնազանդության երթը: Նման գրառմամբ Տելեգրամի իր օգտահաշվում հանդես է եկել Լևոն Քոչարյանը։
«Միացե՛ք»,- գրել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում այսօր երեկոյան Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր վաղվա անելիքները՝ նշելով, որ վաղը՝ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։
Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Նա նաև տեղեկացրել էր, որ առավոտյան նույնպես տեղի կունենան անհնազանդության տարբեր ակցիաներ։ Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։