|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանզ հեռացման պահանջով: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանց հեռացման պահանջով: Շատ գյումրեցիների հետ զրույց բռնվեցի: Զորակցում էին, նաեւ կային սուր քննադատներ: Նրանց էլ եմ փորձում հասկանալ, իշխանական քարոզչական մամլիչի տակ են: ՄԻԱՅՆ չեմ կարողանում հասկանալ այն ստահակներին, որոնք կաշառքով, խաբելով, մոլորեցնելով մի խումբ գյուղացիների հանել էին ճանապարհ փակելու: Ի դեպ, դրանց մեծ մասը կապ չունեին գերիների ու գյուղի հետ: Վերջում մոտեցավ գյումրեցի մի տղամարդ, թե բոլորի անունից կներես: Ներելու հարց չկա: Հիմա մեկ հարց ունենք. մեր հասարակությունը թշնամացրած նեռին շուտ հեռացնել»,- գրել է նա: