|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան միացել է մի շարք երկրների, որոնք պատրաստ են հովանավորել ուկրաինական շրջանների վերականգումը. նրանք ցանկանում են օգնել Խարկովին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Ելենա Շուլյակին։
Նրա խոսքով՝ երեկ Ուկրաինայի համար դոնորների միջազգային համաժողովում ակտիվորեն քննարկվել է հետպատերազմյան Ուկրաինայի վերակենդանացման հարցը։
«Այնտեղ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է ռազմական գործողություններից տուժած Ուկրաինայի շրջանների և քաղաքների վերականգնման գործընթացին որոշակի երկրների «հովանավորության» իր գաղափարը։ Որպես խորհրդարանականներ՝ այսօր մենք արդեն երկխոսություն ենք հաստատում շատ երկրների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Իսպանիայի, Հունաստանի և այլն։ Մենք տեսնում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը մարդկանց ու պետական պաշտոնյաների հետ ընդառաջ է գնում»,- ընդգծել է Շուլյակը։