| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2022-05-06 14:08
            3 տարի առաջ - 2022-05-06 14:08  
         
                
            Մայիսի 5-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և ազդրի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունից հայտնում են, որ իրացնելով Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 13.15-ին Աճառյան փողոցի տներից մեկի մոտ մի խումբ երիտասարդներ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են, այդ ընթացքում էլ Կոտայքի մարզի 17-ամյա բնակիչը դանակահարել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:
Ժամը 17.25-ին Նոր գյուղում և Աբովյան քաղաքում հայտնաբերվել և Ավանի բաժանմունք բերման են ենթարկվել 17-ամյա պատանին և վիճաբանության մեկ այլ մասնակից: 17-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: