|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը զենք են կիրառել Ղրղզստանի երեք քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Kabar.kg-ը՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության մամուլի ծառայությանը։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին ղրղզա-ուզբեկական պետական սահմանի Ջալալ-Աբադի շրջանի Ալա-Բուկա շրջանի Աքթամի գյուղական վարչակազմի Դոբո-Կորգոն շրջանում:
Արդյունքում՝ 1974 թվականին ծնված Ղրղզստանի քաղաքացիներ Ա.Կ.-ն, 1998 թվականին ծնված Ա.Ժ. եւ 2000 թվականին ծնված Ա.Ժ.-ն վիրավորվել եւ տեղափոխվել են Ալա-Բուկա շրջանի հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ստացած հրաձգային վնասվածքներից մահացել են։
Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով Ալա-Բուկա ուղղությամբ Ղրղզստանի սահմանային ներկայացուցիչն անմիջապես հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի Հանրապետության սահմանային ներկայացուցչի հետ Յանգի-Կուրգան ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումը 2022 թվականի մայիսի 6-ին՝ ներքին հետաքննության արդյունքներով։
Դեպքի փաստով ծանուցվել են նաև համագործակցող մարմինները, ձեռնարկվել են քննչական գործողություններ։