Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-05-05 15:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ով մեր կողքին չէ՝ Նիկոլ է»-ն ունի կոնկրետ հասցեներ, երբեք չի վերաբերում ՀՀ պարզ քաղաքացիներին․ Իշխան Սաղաթելյան

Երեկ հանրահավքի ժամանակ իմ հայտարարած «Ով մեր կողքին չէ՝ Նիկոլ է» արտահայտությունն ունի կոնկրետ հասցեներ, դա երբեք չի վերաբերում ՀՀ պարզ քաղաքացիներին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում։

«Դա վերաբերում է այն ուժերին, ովքեր փորձում են պառակտել, նսեմացնել, հիասթափեցնել մեր հասարակությանը։ Ու ես կրկին ասում եմ՝ այդ ուժերը եթե իրենց համարում են ընդդիմություն, բայց փորձում են պառակտել և իրենց քայլերով ու գործողություններով հիասթափեցնել մեր ժողովրդին, այո՛, իրենք Նիկոլ են և, այո՛, իրենք այդ քայլերով փորձում են այնպես անել, որ ժողովուրդը չհաջողի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ես ասել եմ՝ այս հարթակը որևէ կուսակցությանը չէ, մանրամասնեց նա, եկե՛ք, միացեք ժողովրդին, բայց եթե դուք որևէ բան չեք անում ու ձեզ համարում եք քաղաքական ուժ կամ ընդդիմություն, ու փորձում եք պառակտել, լուրեր տարածել՝ երրորդ, չորրորդ ուժ, ուրեմն դուք Նիկոլ եք․ հիմա էլ եմ դա ասում։

Բայց դա երբեք անհատների մասին չէ՝ կազմակերպված ուժերին և խմբերին է վերաբերում՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․