|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով այսօր՝ մայիսի 3-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակում հանդիպում է կայացել դաշնակցական ընկերներ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի, ու «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Ռուբէն Ճանպազեանի հետ:
Հանդիպմանը Ներկա են գտնվել ՀՅԴ Արցախի ԿԿ քարտուղար Արա Պուլուզյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը, Ժիրայր Շահիջանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ընթացիկ ու ապագա ծրագրերն Արցախում: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ողջունել է նրանց ակտիվ մշակութային գործունությունն Արցախում, այդ թվում՝ ապրիլի 7-ին և 8-ին համատեղ ջանքերով իրականացվող դաշնակցական երգիչ Ափօ Սահակեանի համերգների կազմակերպումը Մարտունիում և Ստեփանակերտում:
