|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ստամբուլի ներկերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի պատճառները հայտնի չեն, երեք մարդ մահացել է, ինը` վիրավորվել. հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցների՝ գործարանի տարածքում բռնկված հրդեհից հետո պայթյուն է տեղի ունեցել, որը երեք մարդու մահվան պատճառ է դարձել։ Հրդեհի ժամանակ տուժել են նաեւ հրշեջները, որոնք թունավորվել են ծխից։ Հաղորդվում է, որ բոլոր մահացածները ձեռնարկության աշխատողներ են։