|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեր թիվ մեկ նպատակն է, որ ցույց տանք, որ վճռական ենք տրամադրված, միասնական ենք, որովհետև այսօր Հայաստանը և Արցախ աշխարհը մեր միասնականության և վճռականության կարիքն ունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթից առաջ։
«Միասնական, վճռական «ո՛չ» ենք ասում ներկա իշխանություններին, քանի որ 2018 թ-ից ի վեր այս իշխանությունը միայն չարիք բերեց մեր ազգի և պետության գլխին»,-ասաց Մհեր Մելքոնյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․