|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրապետության հրապարակում այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան բողոքի ակցիա է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներով:
«Զարթոնք» կուսակցության նախագահ, փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն թույլ չեն տալիս անցնել կառավարության շենքի մոտով, քանի որ իր ձեռքին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարն է:
«Սա նշանակում է, որ այս պահին ոստիկանների միջամտությամբ խոչընդոտվում է ազատ խոսքի իրավունքը: Նույնիսկ ամենաբռնատիրական երկրներում այսպիսի բան երեւի չէր լինի: Այսինքն` մարդը ծաղրանկարով միայնակ, որը չի համարվում հավաք, այս պայմաններում խոչընդոտվում է իմ ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները փողոցում տեսել են իրենց շարժման անդամներից Վահագն Չախալյանին, մոտեցել են ու ապօրինի ձերբակալել` առանց որեւէ պատճառի:
Այդ պահին քիչ այն կողմ կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Մի երիտասարդ, որին ուժով ուզում էին մտցնել ոստիկանական մեքենան, անընդհատ կրկնում էր՝ «ազատագրվենք ստից ու ստախոսներից»: