|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շարժվում ենք մեր ժողովրդի հրամայականով դեպի հաղթանակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Բաշ Ապարանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» քայլերթի մասնակիցներից մեկը։
«Յուրաքանչյուր քաղաքացի ընդվզելու է և ընդվզում է՝ կապված հայոց երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի իրական վիճակի հետ, որին այսօր հասցրել է այս վայ-իշխանությունը»,-ասաց քայլերթի մասնակիցը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․