|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բժշկական սպիտակ խալաթներով ու ախտահանիչ միջոցներով՝ Ազատագրական շարժման անդամները բողոքի իրազեկման ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք ախտահանեցին ՀՀ կառավարության շենքը, որպեսզի ազատագրվենք այլասերումից։
«Գործող իշխանությունների թողտվությամբ և աջակցությամբ այլասերվածությունը փորձում է ներխուժել մեր առօրյա։ Այսօրվա մեր իրազեկման ակցիան ուղղված է հենց դրան»,-ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը։
Վահագն Չախալյանը հավելեց, որ բժշկական միջամտություն են իրականցնելու և ախտահանելու են այն սուբյեկտին, ով դրա հեղինակն է։
«Մենք պատասրտվում ենք ազատագրվել այլասերումից և ախտահանել կառավարության շենքը և մեր պացիենտին վերադարձնել իր բնակության վայր»,-ասաց Չախալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․