|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների միջավայրում համախմբումը բնականոն ընթացքում է: Այս մասին նշել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
Նա, մասնվորապես, նշել է. «Կյանքի է կոչվում ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից այսօր հնչեցված ուժերի մոբիլիզացիայի հրապարակային կոչը:
Իմ տպավորությամբ մեր գործընկերներից շատերը իսկապես տրամադրված են համախմբվելու և խնդիրները մեկտեղ լուծելու վճռականությամբ: Ազատության հրապարակում տիրող բարձր տրամադրությունը վկայում է, որ ընդդիմության քայլերը նպատակային ու ճիշտ են հաշվարկված:
Հուսամ, որ պահեստազորում գտնվող մեր մյուս բարձրաստիճան սպաները ևս կմիանան մեր նախաձեռնությանը»: