|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պատերազմի ժամանակ Մարիուպոլում եւս չորս ադրբեջանցի է զոհվել, մեկը անհետ կորել է։
Ադրբեջանական Report-ին Մարիուպոլի ուկրաինացի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Աֆագ Համիդովան հայտնել է, որ զոհվածները Մարիուպոլի բնակիչներ են:
«Մահացածներից մեկը կին էր. նա մահացել է կռվի ժամանակ ապաստարանում՝ սրտի կանգից, մյուսները մահացել են ռուսական բանակի կողմից քաղաքի հրետանային գնդակոծության հետևանքով»,- ասել է նա։
Համիդովան նշել է, որ անհետ կորել է Մարիուպոլի բնակիչ, Ադրբեջանի քաղաքացի Մահիր Իսլամովը, որը ծագումով Թովուզի շրջանից է։