|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հադրութ քաղաքում Թուրքիայի զինված ուժերի զորախմբի հրամանատարությամբ գործող, այսպես կոչված, «Կոմանդոս» զորքերը զորավարժություններ են անցկացրել ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի համար։ Այս մասին ապրիլի 20-ի երեկոյան հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը. հայտնում է EADaily-ն:
«Վարժանք դիմացկունության համար» զորավարժությունների հիմնական նպատակն ադրբեջանական բանակի օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոսների) մարտունակության հետագա բարձրացումն է. հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ Բաքվում գործում է թուրքական հրամանատարության հատուկ խումբ։ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բահթիյար Էրսայը, որը նկատվել է 2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները պլանավորելիս, նշանակվել է դրա ղեկավար։