|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուշադրություն դարձրեք Արևմուտքի արձագանքին՝ Ղարաբաղում, նրանց կարծիքով, թուրքական մարտական անօդաչուները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ արեւմտյան երկրները միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում Արևմուտքը քննադատել էր Թուրքիային և անգամ կասեցրել ԱԹՍ-ների համար սարքերի մատակարարումը, բայց պատերազմից հետո դարձյալ վերականգնեց «Բայրաքթար»-ների համար սարքավորումների մատակարարումը Թուրքիային: