|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին շատերը տեքստային հաղորդագրություն էին ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որով այս գերատեսչությունը շնորհավորում էր Հարկ վճարողի օրվա առթիվ ու հավելում. «Վճարելով հարկերը՝ Դուք նպաստում եք պետության առաջընթացին»:
Այս հաղորդագրությունը ամբողջ օրվա ընթացքում սոցցանցերում դարձել էր օգտատերերի ծաղրի առարկա: Շատերի արձագանքը լակոնիկ էր՝ «մնում է՝ դուք նպաստեք», ոմանք սարկազմով նշել էին, թե «կարևորն» այն է, որ իշխանավորները ճոխ աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, թանկարժեք մեքենաներ գնեն և այլն: Քիչ չէին նրանք, ովքեր նշում էին, որ առկա տնտեսական ծանր վիճակում, փոխանակ գործով զբաղվելու, ՊԵԿ-ը պարզապես «թիթեռ է նկարում»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին տեսակետը գերիշխում է նաև ՊԵԿ-ում: Այստեղ խոսում են, որ Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո այս կառույցում ավելի շատ գերակշռում է շոուն, ցուցադրականությունը, քան կոնկրետ գործը, ինչից դժգոհ են համակարգի փորձառու, նվիրյալ, պրոֆեսիոնալ կադրերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում