|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խնդրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին ընդունել իրեն Մոսկվայում և Կիևում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը:
«Երեկ երեկոյան նամակները ներկայացվել են ՄԱԿ-ում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններ: Այդ նամակներում գլխավոր քարտուղարը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել իրեն Մոսկվայում, իսկ Վլադիմիր Զելենսկիին՝ ընդունել Կիևում»,- հայտնել է Դյուժարիկը:
Նա տեղեկացրել է, որ Գուտերեշը ցանկություն է հայտնել քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված հրատապ քայլերը, ինչպես նաև խոսել մուլտիլատերալիզմի ապագայի մասին: