|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 19-ից 20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվության վարչությունը։
Ստուգվել է անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարման կարգը, սննդի կազմակերպման գործընթացը։
Զորամասերի հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ցուցումներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։