|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինաստանի իշխանությունները մտադիր են ամեն գնով ապահովել մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միավորումը՝ չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին. ապրիլի 15-ին լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը։
«Չինաստանը պետք է և անպայման կլինի միասնական, մենք պատրաստ ենք առավելագույն միջոցներ ձեռնարկել Թայվանի հետ խաղաղ միավորման համար»,- ասել է նա։
Այսպիսով է Չինաստանի ԱԳՆ խոսնակը պատասխանել լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել Վաշինգտոնում վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Թայվանի վերամիավորումը մայրցամաքային Չինաստանին ուժով անընդունելի է:
«Թայվանի խնդիրը մեր երկրի ներքին քաղաքականության թիվ մեկ խնդիրն է»,- ասել է ՉԺաո Լիցզյանը։
Հիշեցնենք, որ Թայվան կղզու շրջակայքում, որտեղ կա վարչակազմ, որը չի ենթարկվում Պեկինին, իրավիճակը վերջերս սրվել է։ Կղզու մոտ ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայության պարբերական աճ է նկատվում։