|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմի հայտարարությունը․
Հարգելի լրագրողներ, ինչպես հայտնի է նախկին ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության փուլն ավարտվել է և քննիչը գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Նշվածի կապակցությամբ վաղը, ժամը 12։00-ին Մարիոտ հյուրանոցի «Լեւոն Կիլիկեցի» սրահում տեղի է ունենալու Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար հրավիրում ենք բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։