|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ՝ կարմիր գիծ։ Այն բարձրացնել և իջեցնել հնարավոր չէ։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի խնդիրը ոչ թե Արցախի բնակչության, այլ ողջ հայության խնդիրն է և այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:
«Մենք ունենք ոչ թե նշաձողի, այլ «կարմիր գծերի» խնդիր։ Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու»,- հայտարարել է Դավիթ Բաբայանն ու հավելել․ «Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միակամ են, որևէ այլ կարծիք չկա։ Սա Արցախի ժողովրդի հավաքական կարծիքն է և ոչ միայն Արցախի, յուրաքանչյուր նորմալ մարդու, յուրաքանչյուր նորմալ հայի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։