|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ են ձեւավորվել եւ, ըստ էության, պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը:
Նկատենք, որ իրավապահ համակարգի երկու նախաքննական մարմին փորձում են այնպես անել, որ գլխավոր դատախազը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը, որը սեպտեմբերին է լինելու, չպաշտոնավարի, այլ ավելի շուտ լքի պաշտոնը, իսկ, ահա, դատախազությունը կռիվ է տալիս: Թե ինչով կավարտվի իրավապահ համակարգում առաջացած այս կռիվը, ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում