|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարիուպոլից 200 կմ հեռու գտնվող «Ազով»-ի ստորաբաժանումը, ծանր զրահատեխնիկայի և տանկերի աջակցությամբ, տեղափոխվում է Ուկրաինայի արևելք. հայտնել է Ուկրաինայի Ազգային կորպուսի կենտրոնական շտաբի ղեկավար Մաքսիմ Ժորինը։
Հիշեցնենք, որ ռուսական ուժերը կենտրոնացել են Ուկրաինայի հարավում և արևելքով` ձգտելով իրենց վերահսկողության տալ վերցնել ամբողջ Դոմբասը` այն կապելով Ղրիմի թերակղզուն:
«Ազով» հատուկ նշանակության ջոկատի առանձին խումբը շարժվում է դեպի հարավ և արդեն հասել է Զապորոժիե։ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղակայվել է զինյալների մեծ ստորաբաժանում՝ լրիվ հանդերձանքով՝ ծանր զրահատեխնիկայի և տանկերի աջակցությամբ։ Ժորինն ընդգծել է, որ Կիևի մոտ իբր «ռուսական զորքերի ջախջախումից հետո ստորաբաժանումները շարժվում են դեպի Ուկրաինայի արևելք» (ռուսները նահանջել էին Կիևից իրենց կամքով` ուժերը կենտրոնացնելով արևելքում ու հարավում)։