|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է թվերը: Ըստ այդմ 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների գներն աճել են 7,4 տոկոսով։ Խիստ մտահոգիչ է հատկապես սննդամթերքի գների երկնիշ աճը, մասնավորապես՝ նույն ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.8 տոկոս: Ընդհանուր առմամբ ինչի՞ արդյունք է այս գնաճը, ի՞նչ կանխատեսումներ կան առաջիկայում:
Էկոնոմիկայի նախարարը ներդրումների աննախադեպ թիվ է հրապարակում, ի՞նչ է մտնում այդ թվի մեջ, արդյո՞ք Հայաստանում այդքան ներդրում կատարվել է:
Այս և այլ հարցերի շուրջ yerevan.today-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ: