|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի դրոշը պղծելու գործողությունն ինձ համար անակնկալ չէր՝ իրենց տեսակը, իրենց ապրած կյանքը իմանալով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը, ով այլ ակտիվիստների հետ շտապել է Ֆրանսիայի հրապարակ, երբ լսել է, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման անդամները ներկել են ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցների բարձրացրած Արցախի դրոշը։
«Հատկապես Ժիրայր Սեֆիլյանին նկատի ունեմ․ այդ մարդն իր երդումն է դրժել, իր ապրած կյանքն է դրժել, ուրացել է իր մարտական ընկերներին։ Իր հետևորդներն էլ, պարզ է, թե ինչ պետք է լինեն։ Իր հետևորդներն էլ Արցախի դրոշը պղծելով չէ, որ պետք է ցույց տան, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եղել է Ապրիլյան պատերազմ, եղել է վերջին պատերազմը, բա ո՞ւր էին՝ մի հոգի չկար «Սասնա ծռերից»»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Նա արձանագրեց, որ այդ մարդիկ ոչ մի կարմիր գիծ չունեն։
Մանրամասն՝ տեսանյութում․