|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ երկրի անվտանգության ենթադրյալ երաշխավոր երկրների հանդիպումը «անպայման կկայանա»։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում պետք է ընդհանուր ըմբռնում լինի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, և միայն դրանից հետո կհաջորդի հանդիպում Ռուսաստանի հետ։
Թուրքական Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին թվարկել է այն երկրները, որոնք արդեն համաձայնել են հանդիպմանը՝ ԱՄՆ, Բրիտանիա, Թուրքիա, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Իսրայել։ «Սրանք բոլոր երաշխավորները չեն…», - ասել է նա:
Ըստ Զելենսկիի՝ բանակցությունները կզարգացնեն անվտանգության երաշխիքների ընդհանուր ըմբռնումը։ Միայն այս հարցում միասնական դիրքորոշման հասնելուց հետո կկայանա ուկրաինական ներկայացուցիչների հանդիպումը ռուսական կողմի հետ։
Նա պարզաբանել է, որ անհրաժեշտ է նաև երաշխավորների հանդիպում, որպեսզի որոշվի Ուկրաինային տարբեր պետությունների օգնության աստիճանը։ Զելենսկին պարզաբանել է, որ իր նշած երկրներից մի քանիսը պատրաստ են Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ օգնությունը, մյուսները՝ միայն մասնակի։