|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ուկրաինական 34 ռազմական օբյեկտ է խոցվել, հայտնում է MK-ն։
Այդ օբյեկտների թվում Կոնաշենկովն անվանել է նյութատեխնիկական ապահովման երկու պահեստ, հրետանային մարտկոց, 9 հենակետ եւ ՈՒԶՈՒ ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջաններ։
Բացի այդ, ՊՆ ներկայացուցիչը նշել է նաեւ հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները՝ Խարկովի մարզում նրանք թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք են խոցել։
Կոնաշենկովը նաեւ հայտարարել է Խարկովի մարզում ուկրաինական բանակի կողմից արտասահմանից ստացված զենքերի ոչնչացման մասին։
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ոչնչացվել է նաեւ Դոնեցկի մարզի Նովոգրոդովկա բնակավայրի մոտ Ուկրաինայի 56-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը։
Գրոդովկա բնակավայրում նույնպես ոչնչացվել է կամավորական գումարտակներից մեկի հենակետը։
Հարվածները հասցվել են բարձր ճշգրտության ցամաքային հրթիռներով։