|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող խստացված ստուգումների շրջանակում, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Լոռու մարզի մի շարք համայնքներում: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:
Շնող համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Պետրոսյանին պատկանող իրացման կետում ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են 40 կգ խոշոր եղջերավոր կենդանու և 8 կգ խոզի միս, որը որևէ ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել: Սուր հոտով և արդեն քայքայման ակնհայտ նշաններով մսի նշված խմբաքանակները, ըստ տնտեսվարողի, իրացման ցանց են բերվել երկու օր առաջ:
Անհայտ ծագման մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության: